HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դիլիջան ազգային պարկի հատված ծառերը

Տիգրան Շահբազյանը և ընկերները երեկ արշավով այցելել են Տավուշի մարզ։ Թեղուտ գյուղից սարերով քայլարշավ են արել դեպի Հաղարծին գյուղ։ Այն տարածքում, որտեղ Դիլիջան ազգային պարկն է, բազմաթիվ հատված ծառեր են տեսել։

«Զանգահարեցինք պարկի տեսուչին, եկավ այնտեղ, որտեղ կտրված ծառերն էին, ասեց, որ տվյալ հատվածի ծառահատողները բռնվել են։ Բայց միայն այդտեղ չի, համատարած նույն պատկերն է»,-մեզ հետ զրույցում հայտնեց Տիգրանը։

Տիգրանը այդքան էլ չի հավատում, որ ծառահատողները, ինչպես պարկի տեսուչն է ասել՝ «բռնվել են»։ Ընդգծում է, որ արշավային այցերով հաճախ է լինում Տավուշի մարզում, և սա առաջին անգամը չէ, որ անտառներում հատված ծառեր է տեսնում. նրա խոսքով՝ այնտեղ ծառահատումները համատարած են։

Հաղարծին գյուղում արշավի մասնակիցները նաև լուսանկարել են գյուղացիների բակերում դասավորված հատված ծառերը. «Ամբողջ գյուղը ծառ է դասավորում իրենց բակերում»,-նշեց նա։

Գյուղացիները արգելել են արշավի մասնակիցներին լուսանկարել կտրած ծառերը, ասել են, թե թուլտվություն ունեն դրանք հատելու համար. «Ազգային պարկում ո՞նց կարող են առողջ ծառեր կտրելու թույլտվություն ունենան։ Օրենքով հասնում է ընկած ծառերը բերել, վառել, բայց սա լրիվ ուրիշ պատմություն է»։

Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter