HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ քրեակատարողական հիմնարկում կալանավորի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները, շարժառիթը պարզելու ուղղությամբ:

2017 թվականի մարտի 25-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում բռնություն է գործադրվել կալանավորներից մեկի նկատմամբ՝ կտրող-ծակող առարկայով պատճառելով մարմնական վնասվածքներ։

Նախնական տվյալներով՝ կալանավորի նկատմամբ սպանության փորձ է կատարվել նույն ՔԿՀ-ում պահվող մեկ այլ դատապարտյալի կողմից, ինչը կանխվել է։

Նույն օրը դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը, ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ, իրականացվում է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Քրեական գործի շրջանակներում կալանավորը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Վերցվել են նմուշներ, կատարվել առգրավումներ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք վկաներ:

Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter