HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրիլի 2-ին Դիլիջանում կանցկացվի «Բարի գործերի օրը»

Ապրիլի 2-ին՝ կիրակի օրը, Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀԿ) հանդես կգա «Բարի գործերի օր» նախաձեռնությամբ: Հայաստանն առաջին անգամ կմիանա համաշխարհային այս նախաձեռնությանը, որը միավորում է բարի գործեր կատարող մարդկանց: Այս մասին տեղեկություն է տրամադրել Դիլիջանի համայնքային կենտրոնը:

«Այսարշավի իրականացման գաղափարը վաղուց էր ծագել, և երբ Դիլիջանի համայնքային կենտրոնի կամավորները նախաձեռնողականություն ցուցաբերեցին՝ միանալու ապրիլի 2-ին անցկացվելիք «Բարի գործերի օր» համաշխարհային այս արշավին, մենք մեծ հաճույքով օժանդակեցինք նրանց և օգնեցինք ծրագրի կազմման հարցում»,-հայտնում է Դիլիջանի համայնքային կենտրոնի ղեկավար Վասիլի Բարդադիմովը:

Ծրագիրն իր մեջ ներառում է հետևյալ միջոցառումները՝ թղթյա լապտերիկների պատրաստման ուսուցանում երեխաների համար, նկարազարդում քաղաքի և Շամախյան թաղամասի պատերի վրա, կարիքավոր ընտանիքների համար հագուստի հավաքագրում, անցորդներին ոգեշնչող և ուրախ բացիկների հանձնում, երեխաների համար ընթերցանության կազմակերպում գրադարանում, աղբահանության կազմակերպում, Դիլիջանի 5-րդ դպրոցի համար գրքերի հավաքագրում և այցելություն գյուղեր:

Ակնկալվում է արշավին 100-ից ավելի դիլիջանցի կամավորների մասնակցություն: «Բարի գործերի օր» նախաձեռնությունն առաջին անգամ կայացել է 2007 թվականին Իսրայելում: 2016 թվականին այս ակցիային մասնակցել է 1 500 000 մարդ աշխարհի 75 երկրից, ովքեր իրականացրել են 14 000 նախագիծ և ավելի քան չորս միլիոն ժամ նվիրել են բարի գործ կատարելուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter