HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է պատվաստանյութերի բաշխման և գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների գործընթացը

Հայաստանում մեկնարկել է պատվաստանյութերի բաշխման և գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների գործընթացը: Այս մասին հայտնում է Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:

Ծրագիրն ունի ռազմավարական նշանակություն, որի իրականացման բնականոն ընթացքով է պայմանավորված հանրապետությունում արտադրվող կենդանական ծագման արտադրանքի անվտանգությունը:

Ելնելով հարևան երկրներում տիրող կենդանիների վարակիչ հիվանդությունների բարդ համաճարակային և հանրապետության առանձին մարզերի կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակից, ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝  հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով յուրաքանչյուր տարի Գյուղատնտեսության նախարարության կողմից, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում, մի շարք հիվանդությունների նկատմամբ իրականացվում են անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ, իսկ ծառայությունների մատուցումը պատվիրակվում է նախարարության «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«2017 թվականին նախատեսված է իրականացնել խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դաբաղ, սիբիրախտ, բրուցելյոզ, խոշոր եղջերավոր կենդանիների նոդուլյար մաշկաբորբ, խշխշան պալար (էմկար),մեղուների վարրոատոզ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ:

Արդեն իսկ մեկնարկել է վերոգրյալ պատվաստանյութերի բաշխման և կենդանիների պատվաստման գործընթացը: Միաժամանակ, համայնքները սպասարկող անասնաբույժների աշխատանքներն առավել արդյունավետ և ժամանակին իրականացնելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել համայնքներում անասնագլխաքանակի կենտրոնացման, ինչպես նաև կենդանիներին առանց պատվաստման հեռագնա արոտավայրեր տեղափոխել ուղղությամբ»:,-նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ (1)

Grigor
... այն որ մեկնարկել է դա լավ է, բայց որ ՀՀ Գյուղատնտեսության Նախարարությունը ձիերին պատրաստվում է դաբաղի դեմ պատվաստել, խիստ մտահոգիչ է, քանի որ ձիերի դաբաղ հիվանդություն գոյություն չունի ... հայտարարությունը տարածելուց արաջ պետք է ստուգել դրա տեխնիկական ճշգրտությունը ... արդեն մարդ չգիտի խնդա թե հուզվի ... Հետքը հեղինակավոր լրատվամիջոց է ուստի խորհուրդ եմ տալիս շտկել հրապարակումը և տեղեկացնել այդ սխալի մասին ՀՀ Գյուղատնտեսության Նախարարությանը ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter