HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինսկ-Երևան ուղիղ չվերթները կվերսկսվեն

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը 2017 թվականի մայիս ամսվանից կվերսկսի ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որի կողմից ավիաընկերությունը ստացել է թույլտվություն՝ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, «Բելավիա»-ն նախատեսում է չվերթներ իրականացնել շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին:

Վարչությունը հիշեցնում է, որ «Բելավիա» ավիաընկերությունը նույն երթուղով վերջին չվերթն իրականացրել էր 2016 թվականի փետրվարի 4-ին:

լուսանկարը` wikipedia.org

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter