Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

«Թեւավոր» մտքեր՝ քարոզարշավից. «ձրի» խորհուրդներ տվող, «պլանիրովատ» անող Արզաքանցյանն ու «ամենամեղավոր մարդկանցից մեկը»՝ Վարդան Ղուկասյանը



սկիզբը

«Թեւավոր» մտքերի հերթական հավաքածուում առանձին տեղ ենք հատկացրել պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածու, գավառցի Տիգրան Արզաքանցյանին: Պարբերաբար սկանդալների մեջ հայտնվող պատգամավորացուն նաեւ հետաքրքիր բառապաշար ունի, չնայած ասում է, որ ուրիշների լեքսիկոնն է անհասկանալի:

«Ես իսկապես տեսա, որ տարբեր համայնքներում ու քաղաքում՝ քաղաք Գյավառում, մեր տարածաշրջանում, մարզում թերի գործեր շատ կա, տեսա, որ իմ աշխատանքը պետք ա, որ գամ սկսեմ ձեր հետ խոսել, շփվել, հասկանամ՝ ինչ թերի գործեր կա անելու: Դրա հետ մեկտեղ իմ անձնական աշխատանքներից, որ ես ինչ պլանիրովատ արեր եմ, արեր եմ իմ գործերը, զգում եմ՝ պակաս բան կա» (16.03.2017, ք. Գավառ):  

«Ես խնդիր չունեմ որպես Արզաքանցյան Տիգրան մտնեմ անձնական շահերի համար խորհրդարան: Ընձի էտի պետք չէր, եթե ես չտեսնեի՝ ոնց իմ կարիքը կա էս գործում: Որտեւ ես արեր եմ, 9 տարի աշխատեր եմ խորհրդարանում, ինչ կարացեր եմ, արեր եմ, փայլուն ճանապարերը համատեղ մեր հզոր կուսակցությունով որոշեր ենք, արեր ենք, մտցրեր ենք բուջե» (16.03.2017, ք. Գավառ):

«Մեր երիտասարդները չեմ թողում ես խոսամ, հըլը իրանք շատ փոքր են, խանգարում են, էլի: Բառադի բաներ են խոսում ընդեղ: Փոխանակ ուշադիր ըլնեն, մեծից օրինակ կարանան վերցնեն, սովերեն… Էրեխեք, ես ձեր համար ձրի, լավ, հարուստ խորհուրդներ եմ տալում, ուշադիր էլեք, լսացեք, ձեր համար եմ ասում: Իմ համար ամեն ինչ թամամ ա, ասեմ իմացեք… Մկավա ջահելը պտի մեծին լսա, սովորի, լավ բան եմ ասում: 10 հատ Արզաքանցյան Տիգրան չկա, որ էկե, կայնե կողը, խելքը գլխին բան ա բացատրում» (16.03.2017, ք. Գավառ):    

«Հանրապետական կուսակցության որոշումով ես այստեղ եմ, ես էլ իրենց հրավերքը ընդուներ եմ, որ կմտնեմ քարոզարշավ՝ Հանրապետական կուսակցությունը ավելի ուժեղացնելու համար» (16.03.2017, ք. Գավառ):  

«Արտաշատի գործարանը ամենամեծ գործարանն ա Հայաստանի՝ կանյակագործության, գինեգործության մեջ, մեր սեփական գործարանն է: Ընդեղից հետո ունենք Էշմիածինը, Օշականը, Աշտարակը, ես էտքամով չեմ բավարարվում, որտեւ պակաս բան եմ տեսնում իմ ծննդավայրում, որ աշխատատեղերի մեծ խնդիր կա: Ես Արտաշատից տեղափոխում եմ Քյավառ սպիրտի գործարանը» (16.03.2017, ք. Գավառ):

«Մի հատ օրինակ բերեք՝ ով ինչ ա արե, բացի ճարտար խոսալուց: Ընենց բաներ են գալում խոսում, ընենց բաներ են ասում, ժողովուրդ ջան, ընենց էլ լեքսիկոնով, կեսն էլ չենք հասկանում՝ ինչ են ասում» (16.03.2017, ք. Գավառ):    

«Ես արեր եմ էն, որ հըլը որ ոշ մեկ չի արե Հայաստանում, բարձր կարում եմ ասեմ: 6 մլրդ դրամ իմ աշխատած գումարներից ես տվեր եմ մեր բանակին՝ տարբեր կարիքներ լուծելու, հարցեր լուծելու համար, որ մեր սալդատները տաք հագնեն, լավ սնվեն: Էտի ես արեր եմ, աֆիցիալ ատչյոտն էլ՝ հաշվետտվությունը, հանձներ եմ հարկային, հիմնադրամով, որ իմանան՝ մաքուր քրտինքով աշխատած գումար ա, ես ներ եմ դրե մեր բանակի համար» (16.03.2017, ք. Գավառ):

«Ես արտասահմանում, ասեմ ձեզ, որ իմանաք, բան չեմ թաքցնում, դեկլարացիայի մեջն էլ գրեր եմ, տուն էլ ունեմ, գործարան ունեմ, տարբեր տեսակի մեքենաների միջոցներ էլ ունեմ, ստեղծեր եմ, կարայի մնայի իմ համար, Ֆրանսիան ուժեղ երգիր ա, ընդեղ, կամ Անգլիա, կամ Ամերիկա, իմ համար իմ կյանքը անեի: Բայց ես էգաիստ չեմ, ես իսկապես մտածում եմ իմ երգրի համար, մեր ժողովրդի համար, իմ ծննդավայրի համար» (16.03.2017, ք. Գավառ):

«Ձեր քաղաքացին, ու՞ր ա, դիմեր ա քինգբոքսի՝ բայի բեզ պռավիլի, բաեվայա սիտուացիա ա ասում, ռուսի ասած, ես պատրաստ եմ աջակցեմ, ինշքա՞մ էր՝ միլիոն էր, միլիոն երկու հարյուր հազար էր, չեմ գիդում ինշքամ էր, դիմումդ կներկայացնես, ասեր եմ, մենք կֆինանսավորենք: Մի հատ էլ լավ մրցույթ կկազմակերպես, բոլորով իրար գլխի գքանք, կհավաքվենք, մենք էլ կուբոկներն էլ կֆինանսավորենք, էն արժանիին լավ կպարգեւատրենք» (16.03.2017, ք. Գավառ):   

«Ուրեմն դու գլաբալ, շատ խորը փիլիսոփայական հարց տվեցիր իսկապես: Խի՞ չեն միանում էդ բոլոր կուսակցությունները իրար» (16.03.2017, ք. Գավառ):

«Գիտե՞ս ինշքամ դժվար ա մարդու ուղեղը փոխել: Ընենց մարդիկ կան, որ մարդու հաջողությունից տխրում են: Հասկանու՞մ ես: Մի տխրեք: Մի էլեք նեգատիվ: Նեգատիվը սարքած իրանցը ձվածեղ, սաղ օրը ուտում են: Էրեք բարի, լավ ցանկացող, որի ձեզի Աստված ձեր դեմը դուռ բացա» (16.03.2017, ք. Գավառ):

«Ես չեմ ասում՝ թազա Լենին եմ, էկեր եմ ռեվալյուցիա անեմ, սարքեմ… Ես էդ մարդը չեմ, ես գործի մարդ եմ: Տեսնու՞մ եմ՝ էդ վիճակն ա, ուզում եմ մե բանով, ասում եմ, մատից փուշ խանեմ: Էն որ ասում ա՝ սաղ խոսում են, խոսում են, խոսում են, իսկ ես գալու եմ զանգ կախեմ» (16.03.2017, ք. Գավառ):

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրված Սամվել Հարությունյանը, ով Գորիսի նախկին քաղաքապետ է, Շինուհայրում հետաքրքիր միտք է արտահայտել՝ խոստանալով սասանել դրոշը (թերեւս, պիտի ծածաներ դրա փոխարեն). «Ինչպես տասնամյակներ, այսօր եւ այսուհետեւ նույնպես Շինուհայրի, Տաթեւի, Տեղ գյուղի, բոլոր գյուղերի, Գորիսի եւ հավաքական Սյունիքի էն ոգեղեն դրոշը շարունակելու եմ միշտ, ուրեմն, սասանել, շարունակելու եմ միշտ բարձր պահել» (26.03.2017, գ. Շինուհայր):  

Այս ընտրարշավն իր հռետորական արվեստով գունազարդել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ներկա քաղաքային իշխանություններին նա չի ցանկանում բացեիբաց քննադատել, փոխարենը խորհուրդ է տալիս լրագրողին. «Հիմա Ձեզ պետք է, որ ես ներկա իշխանավորներին բա՞ն ասեմ: Եթե դա Ձեզ պետք է, ավելի լավ է ինձ չխոսեցնեք, ժողովուրդը կասի: Իսկ ինչ մնում է իմ ժամանակ, Դուք ուղղակի հավանական է ակնոցները, կույրի ակնոցները որ հանեք, մեկ էլ ականջները որ բացեք, ժողովրդին որ խոսեցնեք, ժողովուրդը Ձեզ կասի» (23.03.2017, ք. Գյումրի):

Կարելի է ասել, թե լրագրողները Ղուկասյանի «վախը բռնել են», որ նա հայտարարում է, թե «դուրս չեմ գալիս, որ վրաս մի բան չկպցնեք». «Էդ ինչքա՜ն սուտ խոսալ գիդեք, այ մարդ, ես զարմացել եմ: Մեր Պոլոզ Մուկուչը զարմացել է ձեր վրա: Էսքան, այ մարդ, սուտ ու՞րդից եք դուք հորինում: Էն բորենիները՝ վա՜յ, հըլը ըստեղ նայեք, չգիտեմ՝ երկնքից մարդ է իջել, չէ՞, նախանձներ կան, չգիտեմ ինչեր կան: Ես որ ինչ որ ասում եմ, էդպես քայլում եմ: Կատարյալ մարդիկ չկան, կատարյալները անապատկան ճգնավորներն են: Ես ինձ համարում եմ ամենամեղավոր մարդկանցից մեկը, բայց ամսու 3-ին… Մի քիչ համբերի» (23.03.2017, ք. Գյումրի):       

Երեւանն ու Գյումրին համեմատելիս էլ Վ. Ղուկասյանն ասում է. «Ավիրված, էս քանդված գործարաններն էլ նույն հարկերն են մուծում, ոնց որ Երեւանի գործարանները: Էստեղի բնակչությունը, աշխատանք չունենալով, նույնը մուծում է, ոնց որ մեր Երեւանինը: Բայց ամոթ չէ՞, որ մենք տարանջատում չենք անում: Ի՞նչն է պատճառը, ընչի՞ մեզի չեք սիրում, ախր: Ես ձեր հոգուն ղուրբան, մի քիչ խղճերդ թող բացվի, թող Աստված ձեր սրտերի մեջ գութ գցի» (25.07.2017, ք. Գյումրի):  

Անաշխատ, գողացված փողերի մասին նախկին քաղաքապետը նշում է, որ դրանք հնարավոր չէ վայելել, քանի որ անեծք կա դրանց վրա. «Օղորմածիկ հերս ու մերս ասում էին, թե բալա ջան, հարամը կուգա, հալալը կտանի, բերեք հալալով ապրենք» (25.07.2017, ք. Գյումրի): 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ