HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

էդ. Նալբանդյանն ընդունել է Ադրբեջանի հարցով համազեկուցող, ԵԽԽՎ հակամարտությունների ենթակոմիտեի նախագահին

Երեկ՝ մարտի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԽԽՎ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև հակամարտությունների ենթակոմիտեի նախագահ, Ադրբեջանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցող Շտեֆան Շենախին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։ Նա  նաև ընդգծել է, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, շարունակաբար մերժում է համանախագահ երկրների կողմից բանակցային գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված առաջարկները, հրաժարվում է կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ:

Նալբանդյանը շեշտել է, որ հիմնահարցի կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, որը հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող կառույցն է:

Էդ. Նալբանդյանը նաև նշել է, որ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ քննարկումները այլ ձևաչափեր, այլ հարթակներ տեղափոխելու, տարբեր կառույցներում իրականությունը խեղաթյուրող բանաձևեր նախաձեռնելու, կարգավորման ձևաչափին զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու փորձերը վնասում են հանգուցալուծմանը հասնելու համանախագահների ջանքերը, ինչի մասին տարբեր առիթներով զգուշացրել են հենց համանախագահները. այս զգուշացումը ԵԽԽՎ-ում նույնպես պետք է լրջորեն հաշվի առնվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter