HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առանց մրցույթի հողամասեր՝ էլեկտրական էներգիայի արտադրության համար

Կառավարությունը այսօրվա նիստում բավարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի որոշման նախագիծը, ըստ որի՝ համայնքային սեփականություն հանդիսացող 1,250 հեկտար մակերեսով տարածքները առանց մրցույթի, վարձակալության իրավունքով կտրամադրվեն «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը։ Այդ տարածքների մեջ են մտնում՝ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր համայնքների, ինչպես նաև ՝Կոտայքի մարզի Մեղրաձոր, Հրազդան համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասերը:

Աշոտ Մանուկյանը մանրամասնեց, որ նման լայնամասշտաբ ծրագիր երբևէ անգամ տարածաշրջանում չի կատարվել։ Նշվում է, որ այդ տարածքների տրամադարումը ապահովելու է հողամասերում իրականացնել վերականգնվող էներգիայի (քամու) կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրություն։ Հավելենք, որ այս ընկերությունը Արաբական Միացյալ Էմիրությունների ընկերության Հայաստանում գրանցված դուստր ընկերություն է։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մեկ օր խնդրեց՝  նախագծին ծանոթանալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter