HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Ինստիգեյթ ռոբոտիքս»-ը դուրս կգա ազատ տնտեսական գոտուց

«Ինստիգեյթ ռոբոտիքս» ՓԲԸ-ն դուրս կգա ազատ տնտեսական գոտուց։ Կառավարությունը այսօրվա նիստում հանավաության արժանացրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի որոշման այս նախագիծը։

Կառավարություն ներկայացված որոշման նախագծում ասվում է, որ մարտի 20-ին լրացել է ընկերության՝ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի գործունեություն իրականացնելու թույլտվության ժամկետը և ընկերությունը չի ներկայացրել նոր հայտ` շահագործողի թույլտվությունը երկարաձգելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ դեռևս նոյեմբերի 11-ին «Հետք»-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Ռուբեն Օսիպյանը հայտնել էր, որ ազատ տնտեսական գոտու գործունեությունում, վարչարարությունում, սահմանափակումներում կան «մանր» հանգամանքներ, որոնք ընդհանուր առմամբ ազդել են այն որոշման վրա, որ ընկերությանը տրված հավաստագրի ժամկետի լրանալուն պես՝ 2017-ին նրանք դուրս են գալու գոտուց։

Հավելենք, որ ազատ տնտեսական գոտում գրանցված առաջին ընկերությունը եղել է «Ինստիգեյթ ռոբոտիքս» ՓԲԸ-ն։ 2014-ից գործունեություն ծավալող ընկերությունը զբաղվում է ռոբոտաշինությամբ, կրթական և արդյունաբերական նշանակության անօդաչուների արտադրությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter