HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

454 միլիոն դրամ ՊԵԿ-ին՝ ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերելու համար

Կառավարությունը չքննարկվող կարգով հավանության արժանացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի որոշման նախագիծը.2017թ. պետական բյուջեում փոփոխություն կկատարվի և ՊԵԿ-ին  454 միլիոն ՀՀ դրամ կտրամադրվի։ Այդ գումարը կծախսվի «2018» թվագրումով ծխախոտի ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար։

Եթե 2017-ին ծխախոտի, ալկոհոլային խմիչքի «2017» թվագրումով ձեռքբերված ակցիզային դրոշմանիշերի ընդհանուր արժեքը կազմել էր  957 միլիոն դրամ, ապա 2018 դրոշմանիշներին այն ավելացել է՝ պայմանավորված դեկտեմբերի 16-ին «Ակցիզային հարկի մասին» օրենքում կատարված լրացումներով և փոփոխություններով։

Համաձայն այդ փոփոխությունների՝ 2017թ. հունվարի 1-ից նախատեսվել է ակցիզային դրոշմանիշերի տրամադրման, հաշվառման և հսկողության էլեկտրոնային տարբերակ, որով ծխախոտի ակցիզային դրոշմանիշերի պաշտպանվածության հատկությունների լրացուցիչ ավելացման համար անհրաժեշտ է եղել յուրաքանչյուր դրոշմանիշի համար նախատեսել  երկչափ 2D-կոդ, որն էլ ավելացրել է դրա համար նախատեսվող ծախսերի գումարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter