HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Խանումյանը հիշեցրել է արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մոտեցումները

Այսօր՝ մարտի 30-ի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստի պատգամավորական հայտարարությունների ժամին «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը հիշեցրել է արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կուսակցության մոտեցումները:

  1. «Արցախի ժողովուրդն արդեն իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը և բոլորիս նպատակը պետք է լինի այդ իրականացված ակտի միջազգային ճանաչումը:

  2. Արցախի տարածքների ավելացումը հետևանք է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի: Ագրեսորին պատժելու եղանակներից մեկը նրան տարածքներից զրկելն է, ինչն էլ մենք արել ենք 1991-94թթ. պատերազմի ժամանակ: Արցախի ներկայիս տարածքը սակարկման ենթակա չէ, այն Արցախի, Արցախի ժողովրդի և համայն հայության անվտանգության կարևորագույն գրավականն է:

  3. Որևէ միջազգային կամ օտարերկրյա ռազմական ուժ չի կարող հանդես գալ որպես Արցախի ու Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիք: Անվտանգության իրական երաշխիք կարող է լինել միայն Արցախի պաշտպանության բանակը` ՀՀ զինված ուժերի հետ իր հարաբերությունների ամբողջությամբ:

  4. Միջազգային հանրության որևէ խոստում կամ գրավոր երաշխիք չի կարող խաղաղության ապահովման գործիք լինել: Այսօրվա դրությամբ խաղաղությունը հնարավոր է միայն հակամարտող կողմերի ուժերի հավասարակշռության շնորհիվ:

  5. Հանուն խաղաղության կամ կարգավիճակի տարածքային և այլ զիջումները բերելու են ավելի լայնածավալ պատերազմի և ավելի շատ զոհերի»:,- նշված է կուսկացության տարածած հաղորդագրության մեջ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter