HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շտապօգնության նոր մեքենաներ՝ մարզերի բուժհաստատություններին

Առողջապահության նախարարության կողմից վերջերս ձեռք են բերվել շտապ բուժօգնության մեքենաներ (ՈՒԱԶ-39623-A կարգի)՝  նախատեսված են լեռնային բնակավայրերի համար: Նախարար Լևոն Ալթունյանի հրամանով ստեղծված  հանձնաժողովը Հայաստան ներկրված այդ մեքենաներն արդեն սեփականության իրավունքով հանձնել է Մեղրու տարածաշրջանային, Բերդի, Սիսիանի, Վարդենիսի, Մարտունու, Վայքի,  Վանաձորի և Ախուրյանի բժշկական կենտրոններին։ Վանաձորի և Ախուրյանի բկ-ներին հատկացվել է 2-ական մեքենա։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը:

Շտապօգնության մեքենաներն ունեն բարձր անցանելիություն և միաժամանակ հագեցված են շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ծառայության համար նախատեսված ժամանակակից  սարքավորումներով ու պարագաներով, այդ թվում` շարժական արհեստական շնչառության սարքավորում և դեֆիբրիլյատոր։ Դա հնարավորության կտա ինչպես տանը, այնպես էլ` հիվանդի տեղափոխման ընթացքում, ցուցաբերել անհետաձգելի բժշկական օգնություն:   

Նշված բոլոր կենտրոններին կից գործող շտապօգնության կայաններն այսուհետև կկարողանան շրջակա բազմաթիվ բնակավայրերից ստացվող կանչերին ավելի արագ արձագանքել և տրամադրել արդյունավետ բուժօգնություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter