HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Նախընտրական ամիսներին Երևանում հաշվառումների քանակը կրկնակի աճել է

Նախնտրական շրջանում տեղեկություններ եղան, որ որոշ խոշոր ընկերությունների սեփականատերեր աշխատողներին հարկադրում են փոխել հաշվառման վայրը և գրանցվել այն վարչական շրջաններում, որտեղ իրենք ռեյտինգային կարգով առաջադրվել են որպես պատգամավորության թեկնածու:

Փետրվարի 6-ին Ազգային ժողովում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանրապետական պատգամավոր Արտակ Սարգսյանին խնդրել էր պարզաբանել տեղեկությունը, թե վերջինս իրեն պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի աշխատողներին պարտադրում է գրանցումից դուրս գալ և վերագրանցվել այն ընտրատարածքում, որտեղ նա առաջադրված է: Թեև իր միակ ելույթի ժամանակ Արտակ Սարգսյանի խոսափողը չմիացավ, լրագրողների հետ զրույցում նա հերքեց այս տեղեկությունը: «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ում և «ՍԱՍ հոլդինգ» ՓԲԸ-ում 50-ական տոկոս բաժնեմասեր ունեցող պատգամավորն առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանները:

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության` «Հետք»-ին տրամադրած տվյալները վկայում են, որ Աջափնյակում ընտրություններին նախորդող երկու ամիսների ընթացքում հաշվառվել է 3 անգամ ավելի շատ քաղաքացի, քան 2016թ-ի նույն ժամանակահատվածում:

Հունվար-մարտ ամիսներին հաշվառումների շարժը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ակտիվացել է Երևանի բոլոր վարչական շրջաններում` միջինում 2 անգամ: Եթե 2016թ-ի հունվարի 1-ից մինչև մարտի 10-ը Երևանի տարբեր վարչական շրջաններում հաշվառվել են ընդամենը 915 քաղաքացիներ, 2017-ի նույն ամիսներին այդ թիվը հասել է 1869-ի:

Աճել է նաև հաշվառումից հանվածների թիվը. 2016թ-ին հաշվառումից հանվել է ընդամենը 806, իսկ 2017-ին` 1455 քաղաքացի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter