Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

26 տարի՝ առանց պետական աջակցության




Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի բնակիչ, երեք զավակների հայր Կամո Միրզոյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմում է, որ վերջին 25-26 տարիներին գյուղացիները հողերը մշակել են այսուայնտեղից տեխնիկա բերելով, մեծ դժվարություններով, ինչի արդյունքում այսօր արդեն ցանքատարածությունների մեծ մասը չի էլ մշակվում։

Մեկ անգամ է օգնություն եղել, այն էլ ոչ թե պետությունից, այլ՝ «Կարմիր Խաչ»-ից։

Մինչեւ 1988 թվականը Աղավնավանքը բնակեցված է եղել ադրբեջանցիներով եւ կոչվել է Սալահ։ Հետագայում այստեղ վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթված հայերը, այդ թվում՝ Միրզոյանների ընտանիքը։

Առաջիկա ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք կառավարությունից Կամոյի պահանջը մի բան է՝ գյուղացուն աշխատելու հնարավորություն տալ։ «Մենք կեղացի ենք, կեղացուն մենակ պետք ա, որ աջակցեն, կարողանա ինքն իր համար ստեղծի»,-ասում է Կամո Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ