Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Թիվ 14 տարածքային հանձնաժողովի նախագահը խոչընդոտում է վստահված անձանց ու լրագրողի աշխատանքը



Էջմիածնի թիվ 3 դպրոցում է տեղակայվել թիվ 14/20 ընտրատեղամասը: Այստեղ հիմնական ընտրողները 1678-ն են:

ժամը 9- ից կուտակումներ էր, քանի որ այդ տեղամասում են ընտրում նաև զինվորականները: 
Զորամասի հրամանատարներից մեկը ուղղորդում էր զինվորականներին, ինչը գրանցամատյանում արձանագրեց ՕՐՕ-ի վստահված անձը` Սուսաննան:
Տարածքը անհարմար է, ինչը ևս կուտակումների պատճառ է դառնում: Ընտրատեղամասում էր գտնվում նաև թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանը: Երբ վստահված անձը աղմուկ բարձրացրեց, Գրիգոր Նազարյանը վստահված անձանց հորդորեց «հանգիստ նստել իրենց տեղում»: 
Իսկ «Հետքի» լրագրողից պահանջեց չնկարել, քանի որ դրա «իրավունքը» չունի: Նրա պահանջը չկատարվեց, ինչից հետո Նազարյանը դուրս եկավ տեղամասից:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ