HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բերդաշենում դիտորդները պատկերացում չունեն, թե որ կազմակերպությունն են ներկայացնում

Շիրակի մարզի Գյումրիից 45 կմ հեռավորության վրա գնտնվող Արփի խոշորացված համայնքի Բերդաշեն բնակավայրում գտնվող 30/30 ընտրատեղամասում 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 40 ընտրող: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Կարեն Ախցխեցյանի փոխանցմամբ ընտրացուցակով ընտրողների թիվը Բերդաշենում 274-ն է, որից 12-ը ներկայացաված են լրացուցիչ ցուցակներով:

«Լրացուցիչ ցուցակներում հիմնականում ընդգրկվել են հանձնաժողովի անդամներ, որ չէին կարող իրենց ընտրատեղամասերում քվեարկել, ոստիկան եւ Բերդաշենում փաստացի բնակվողներ, ովքեր հաշվառված են այլ վայրում: Կոնկրետ այլ վայրում հաշվառված, բայց բերդաշենում քվեարկողները 7-ն են»,-նշեց հանձնաժողովի նախագահը:

Բերդաշենում ընտրատեղամասը կահավորված է 2015թ-ին հրդեհված միջնակարգ դպրոցի մի փոքրիկ սենյակում: Ընտրատեղամասում բացակայում է տեսախցիկը՝ չեն հատկացրել, հանձնաժողովին չեն տրամադրել նաեւ խոշորացույց վատ տեսնող, ակնոցները մշտապես մոռացող քվեարկողների համար: Մինչեւ այս պահը բերդաշենցի ընտրողներից առայժմ 3-ն են քվեարկել այլ անձանց օգնությամբ, մեկ ընտրող էլ մատնահետքի նույնականացման հետ կապված է խնդիր ունեցել:

Բերդաշենում տեղակայված 30/30 ընտրատեղամասում դիտորդական առաքելությամբ այցելել են ԵԱՀԿ երկու դիտորդ՝ Միա Հելենան եւ Բոգդան Բիրիսը: Բացի «Հետք»-ից, քվեարկության պահից մինչեւ ժամը 11:00-ը, որեւէ այլ լրատվամիջոցից Բերդաշեն չեն այցելել: Ինչ վերաբերում է տեղացի դիտորդներին, ապա քվեարկության ընթացքին հետեւում է բերդաշենցի 50-ամյա Հարություն Չափանյանը  «Աբովյանի ուսանողական խորհուրդ»-ից, եւս մեկ դիտորդ Բերդաշեն գյուղից Տարոն Ախցխեցյանը «Լիարժեք կյանք» հկ-ից, 4 վստահված անձինք ՀՀԿ-ից, ՀՎԿ-ից, «Ծառուկյան» դաշինքից եւ ՀԿԿ-ից: Թե Չափանյանը, թե Տարոն Ախցխեցյանը տեղեկացված չէին, թե ինչ կազմակերպություն են իրենք ներկայացնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter