HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Տավուշի թիվ 37/24 ընտրատեղամասում ոստիկանների սենյակը բացվում է քվեարկության սենյակից

Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրի թիվ  37/24  ընտրատեղամասում ոստիկանների համար նախատեսված սենյակը բացվում է հենց ընտրատեղամասից; Չնայած հանգամանքին, որ ոստիկանների մուտքն ընտրատեղամաս թույլատրել է միայն այն դեպքում, երբ նրան հրավիրել է ընտրական  հանձնաժողովի նախագահը՝ ոստիկանները իրենց համար հատկացված սենյակ ելումուտ կարող են անել միայն քվերակության սենյակով:

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ  Գրետա Զալինյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանների համար նախատեսված սենյակն այլ մուտք չունի, ոստիկանը որևէ խախտում չի անում:

Նշենք, որ ընտրատեղամասի մուտքի դիմաց տեղամասի բացվելու պահից ի վեր կանգնած է ոստիկան Տիգրան Գրիգորյանը: Վերջինս չի պահպանում սահմանված հեռավորությունը տեղամասից՝ նշելով, որ ծառայություն է իրականացնում մուտքի մոտ:

Նշենք, որ  ընտրատեղամասում հանձնաժողովի ՀՀԿ-ական քարտուղար Սարգիս Անտոնյանը քվեարկության խցիկում փորձում էր օգնել ընտրողներից մեկին, սակայն հանձնաժողովի նախագահը նկատեց դա և թույլ չտվեց:

Ժամը 11:55-ի դրությամբ  ընտրատեղամասում ընտրողների թիվը գերազանզում էր 15-ը, սակայն հանձնաժողովի նախագահը քայլեր չէր ձեռնարկում մինչև այն պահը, երբ ՕՐՕ  դաշինքի վստահված անձ Վաան Հովհաննիսյանն  այդ մասին չբարձրաձայնեց:

Տավուշի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել են հետևյալ թեկնածուները

Հայաստանի հանրապետական կուսակցություն

Հասմիկ Ամիրյան
Գրիգոր Ավալյան
Սեյրան Խառատյան
Նելլի Խուդավերդյան
Հակոբ Հակոբյան
Կարեն Նազարյան
Վարդան Պետրոսյան

«Ծառուկյան» դաշինք

Աղասի Հակոբջանյան
Մերուժան Սիմոնյան
Սերգեյ Բագրատյան
Դավիթ Հարությունյան
Ռոբերտ Հակոբյան
Հասմիկ Շափաղաթյան
Թամարա Սարգսյան
Սոֆյա Պետրոսյան
Նաիրի Բախշյան
Սլավիկ Ամիրյան

«Հայկական վերածնունդը» կուսակցություն

Կարեն Դարբինյան
Արկադի Յամուկյան
Շուշանիկ Սահակյան
Կարապետ Սիմոնյան
Վարսիկ Վարագյան
Վահե Վարդապետյան
Լևոն Վարշամյան
«Ծառուկյան» դաշինք
Հայկ Ղուկասյան
Արմեն Խառատյան
Գերասիմ Իսրայելյան
Ժիրայր Մելիքսեթյան
Նինա Ադամյան
Արմենուհի Մաիլյան

«Ելքի» թեկնածուներն են`

Լիպարիտ Մելիքջանյան
Հայկանուշ Բեգլարյան
Սիփան Փաշինյան
Սարգիս Ալեքսանյան
Հերմինե Անտոնյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

Անժելա Խաչատրյան
Սեյրան Կյուրեղյան
Արման Մարկոսյան
Արմեն Մեժլումյան
Շուրիկ Չիլինգարյան
Վաչիկ Քոքոբելյան
Կարինե Սարգսյան

Հայ յեղափոխական դաշնակցություն

Արտավազդ Սահակյան
Վարդան Ալեքսանյան
Սուրեն Մանուկյան
Մարետա Մանուչարյան
Արայիկ Փայտյան
Լևոն Վանցյան
Շողիկ Աղաջանյան

Հայաստանի կոմունիստական կուսակցություն

Աննա Բաղդասարյան
Յուրա Բեկնազարյան
Մանյա Խեչյան
Աշոտ Պապյան
Սեյրան Պետրոսյան
Էդիկ Սարգսյան
Ասյա Օթարյան

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածուներն են

Գարիկ Աբազյան
Արտակ Աստանյան
Արարատ Գասպարյան
Գեղամ Նազարյան
Օլյա Չատյան
Հովսեփ Վերանյան
Հովսեփ Վերանյան
Ալվարդ Սիրադեղյան

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածուներն են`

Արթուր Աթաբեկյան
Գագիկ Քոսակյան
Սերգեյ Ամյան
Անահիտ Ջուլհակյան
Մանե Մանուչարյան
Արտակ Նասիբյան
Գուրգեն Ասատրյան

Թիվ 37/24 ընտրատեղամասում ընտրողների թիվը 1409 է:  Ժամը 11:30-ի դրությամբ այստեղ ընտրության է մասնակցել 186 քաղաքացի:

Այստեղ դիտորդություն են իրականացնում «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակառուպցիոն ընկերության,  «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության, «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» հ/կ-ի դիտորդներ: Տեղամասում ՕՐՕ-ի`մեկ և ՀՀԿ-ի երկու, Ծառուկյան դաշինքի՝ մեկ վստահված անձ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter