HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Տնավարի» ընտրություններ՝ Երասխահուն համայնքում

Արմավիրի մարզի Երասխահուն համայնքի թիվ 15/25 ընտրատեղամասում ընտրություններն անցնում են «տնավարի»: Քվեախուց են մտնում մեկից ավել ընտրողներ և այդ ամենը «վրիպում» է թե հանձնաժողովի, թե վստահված անձանց աչքից: Օրինակ՝ ընտրության ժամանած մի տարեց տղամարդ էլեկտրոնային կարգով գրանցվելուց հետո հանգիստ շրջում էր տեղամասում, իսկ նրա փոխարեն քվեաթերթիկները ձեռքին քվեախուց մտավ մի տղամարդ, ով ներկայացավ ընտրողի որդի:

«Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, ազգային հարցեր կան»,-խախտումն արդարացրեց հանձնաժողովի քարտուղար, ՀՀԿ-ական Սուսաննա Սարիբեկյանը, ով գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է: 

Աղմուկից հետո միայն հանձնաժողովը օգնողի տվյալները գրանցեց:

Երասխահունի համայնքապետ Արմեն Ավետիսյանը ՀՀԿ-ի վստահված անձն է, և ռեպլիկներով ակտիվ շփման մեջ է ընտրողների հետ: Նա է հրահանգում հանձնաժողովի անդամներին և ընտրողներին հորդորում քվեարկության բերել նաև ընտանիքի անդամներին: 

Թիվ 15/25 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1203 ընտրող, որից քվեարկությանը մասնակցել է մոտ 350- ը: 

Այս ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Ալբերտ Հայրապետյանն է, ով որևէ դերակատարում չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter