HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվճար պիցցա՝ հանձնաժողովի անդամներին

Քիչ առաջ 9/11 և 9/12 ընտրատեղամասում «Տաշիր պիցցայի» աշխատակիցը պիցցաներ բերեց և նշեց, որ դրանք ոչ ոք չի պատվիրել, հյուրասիրում են: «Ծառուկյան» դաշինքի վստահված անձ Հարություն Աբգարյանը փորձեց կապ հաստատել «Տաշիր պիցցայի» գրասենյակից հետ նրան ասել են, թե պիցցաները ՀՅԴ ներկայացուցիչների համար է:

9/11 հանձնաժողովի նախագահ Ոսկանյան Մարիաննան, ով առաջադրվել է «ժառանգություն» կուսակցությունից, մեզ հետ զրույցում նշեց. «Ես տեղյակ չեմ, դա մեզ չի վերաբերում»: Հիշեցնենք, որ 9/11 և 9/12 տեղամասերը 4-րդ ընտրատարածքում են, որտեղ ռեյտինգայիմ վարկանիշով առաջադրված թեկնածուների շարքում է Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայր՝ Հակոբ Բեգլարյանը, «Ելք » դաշինքից Նիկոլ Փաշինյանը, «Կոնգրես_ՀժԿ»-ից Լևոն Զուրաբյանը:

Ամալյա Մարգարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter