Կուտակումներ և անսարքություն՝ Մրգաշատի 15/8 ընտրատեղամասում
Էջմիածնի Մրգաշատ գյուղի 15/8 ընտրատեղամասում կուտակումներ են։ Մարդիկ շատ ակտիվ են։ Այս տեղամասում ընտրողներ թիվը 1294-ն է։
Վստահված անձինք կան բոլոր կուսակցություններիից, բացի Կոմունիստական կուսակությունից։
Ընտրությանը ներկա են նաև միջազգային դիտորդներ։
Քիչ առաջ խնդիր առաջացավ ընտրողներին գրանցող տեխնիկական սարքերից մեկի հետ․ տպվեց մի քանի կտրոն։ Աշխատակիցն ասաց, որ խնդիրը տեխնիկական է, և սարքն անջատել միացնելուց հետո այն սկսեց նորմալ աշխատել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել