HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենտրոն համայնքում քվեարկել են Վանաձորի, Գյումրիի, Արմավիրի, Գեղարքունիքի բնակության հասցե ունեցող ընտրողներ

Քիչ առաջ «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում «Կոնգրես-ՀԺԿ» վստահված անձ Սիրանուշ Մանուչարյանը հայտնեց, որ 9/07 ընտրատեղամասում (Կենտրոն համայնքի 4-րդ ընտրատարածք) մեծ թվով անձինք են լրացուցիչ ցուցակներով քվեարկության եկել, այդ ընտրատեղամասում լրացուցիչ ցուցակներով ընտրողների թիվը 500 է, Սիրանուշը հայտնեց, որ նկատել է ընտրողների, ովքեր Վանաձորի, Գյումրիի, Արմավիրի, Գեղարքունիքի բնակության հասցե ունեն:
Սիրանուշը նշեց նաև, որ ընտրատեղամասում կուտակումները շարունակվում են: Այս պահին ընտրության է մասնակցել 693 ընտրող:
Լուսանկարը տրամադրել է վստահված անձ Սիրանուշ Մանուչարյանը:
Ամալյա Մարգարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter