Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Էսօր ամբողջ Հոկտեմբերը դարձել ա անգրագետ»



Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում (նախկին Հոկտեմբեր) գործում է երկու ընտրատեղամաս: Թիվ 16/20 ընտրատեղամասում քվեարկած 670 ընտրողից 53-ը գրանցվել է որպես օգնող: Նույնիսկ երիտասարդները միասին են մտնում քվեախուց և պատճառաբանում են, որ անգրագետ են, կամ` վատ են տեսնում:
«Էսօր ամբողջ Հոկտեմբերը դարձել ա անգրագետ»,-բարկացավ հանձնաժողովի նախագահ Զաբելլա Գասպարյանը:
Սարդարապատը ՀՀԿ-ական պատգամավոր, պատգամավորության թեկնածու Նահապետ Գևորգյանի գյուղն է:
Ընտրողների մի մասը բարձրաձայն հայտարարում են, որ հենց նրա օգտին են քվեարկում:

Նշենք, որ թիվ 16/20 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1458 ընտրող:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ