HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաշիրի 25/02 տեղամասը հոսանքազրկվել է. նախագահը քվեախցիկը լուսավորում է իր հեռախոսով

Տաշիր համայնքի թիվ 25/02 ընտրատեղամասում ժամը 14։20-ից հետո էլեկտրաէներգիան անջատվեց։ Սակայն ընտրության բնականոն ընթացքը չդադարեց։ Ընտրողների հոսքը շարունակվում էր։ Ընտրատեղամասի նախագահ Գրիգոր Կիրակոսյանը հնարավորության սահմանում օգնում էր ընտրողներին՝ ապահովելով քվեախցիկում լույս՝ սեփական հեռախոսով։ Գրիգոր Խաչատրյանը պարզաբանեց տեղամասի հոսանքազրկումը՝ նշելով, որ լույս չկա ամբողջ թաղամասում, և ինքը արդեն դիմել է համապատասխան մասնագետներին։
Տեխնիկական սարքը սպասարկող մասնագետ Ասյա Հարությունյանն ասաց, որ սարքավորման հետ կապված որև խնդիր չի առաջացել, սարքը լիցքավորված է և կծառայի ևս 6 ժամ։ Թիվ 25/02 ընտրատեղամասում ըստ ցուցակի գրանցված են 1466 ընտրող, ժամը 15։30-ի դրությամբ ընտրել է մոտ 500-ը։ Արդեն անցել է մոտ 1ժամ, բայց էլէներգիայի մատակարարումը չի վերականգնվել:
 
Մարիաննա Անդրեասյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter