
Կարմիր գրիչով տատիկն ու «անուն կարդալ» սիրող կինը
Էմմա Թումանյան
Ախուրյանի թիվ 32/06 ընտրատարածքում ընտրողների մեծ կուտակումների պատճառով փակ են պահում դռները :
ՕՐՕ դաշինքի վստահված անձը արդեն երկրորդ դեպքն է, ինչ նկատում է, որ ընտրողները քվեարկության խցիկում չօգտագործված թերթիկները տանում են տուն : Վստահված անձը պնդեց, որ կինը դատարկի գրպանները, որից հետո էլ ծալված թերթիկները դուրս հանվեցին ու կազմեցին արձանագրություն :
Կինը պնդում է, որ թղթերը տանում է տուն, որպեսսզի կարդա ու ծանոթանա:
Հարցին, թե մինչ ընտրությունները ծանոթ չէիք թեկնածուներին, պատասխանեց. « Ծանոթ էի, բայց հիմա էլ լավ կկարդամ ու կծանոթանամ» :
Իսկ կարմիր գիրչը իր հետ բերած կինը ասում է, որ տնից է դա բերել, դրանով էլ քվեարկել է:
Ընտրողների թիվը 1932-ն է: Ժամը 14-ի դրությամբ արդեն քվեարկել են 459 ընտրող :
Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Վահան Մարտիրոսյանը ընտրությունների ընթացքը համարում է հրաշալի: «Փառք Աստծո, այսպես էլ շարունակվի` լավ է»,- ասում է նա : Հիշեցնենք, որ ԱԺ-ը ընտություններին առաջադրվել են 9 կուսակցություն և դաշինք :
Մեկնաբանել