HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ավշարում ընտրողին են տվել արդեն քվեարկած ընտրաթերթիկ

Արարատի մարզի Ավշար գյուղի 13/30 ընտրական տեղամասում այսօր շատ կոպիտ խախտում է կանխվել։

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում պատմեց 13/30 ընտրատեղամասում «Ելք» դաշինքի վստահված անձ Կարեն Թեւոնյանը, հանձնաժողովը ընտրողներից մեկին փոխանցել է ոչ թե 9 դատարկ քվեաթերթիկ՝ ընտրելու համար, այլ մեկը՝ համար 6 քվեաթերթիկը (ՀՀԿ-ի համարն է)։ Ընդ որում, քվեաթերթիկի վրա նաեւ նշում արված է եղել ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, ավշարցի պատգամավոր, գործարար Արայիկ Գրիգորյանի անվան դիմաց։

«Ելք»-ի վստահված անձի եւ այլ անձանց կողմից հնարավոր է եղել կանխել ընտրախախտումը եւ տվյալ ընտրությունն անվավեր համարել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter