HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

3/14 ընտրատեղամասի տարածքից տղամարդիկ չեն հեռանում

Արդեն տեւական ժամանակ է` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 3/14 ընտեղամասի տարածքից չեն հեռանում բակում հավաքված տղամարդիկ և երիտասարդները։ Ընտրատեղամասում գտնվող դիտորդներից մեկը մեզ ասաց, որ առավոտից հավաքված այդ տղամարդիկ տարածքը չեն լքել։

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Զորիկ Կարախանյանը մեզ հետ զրույցում նախ նշեց, որ ընտրատեղամասից դուրս չի նայել, ներսում է աշխատել, սակայն այն հարցին` արդյոք մինչ այս պահը ընտրատեղամասից դուրս չի եկել, պատասխանեց, որ մի անգամ է դուրս եկել եւ տեսել է, որ դուրսը հավաքված մարդիկ կան, սակյան նրանց չի հորդորել տարածքը լքել, քանի որ «ժամանակ չի ունեցել»։

Բացի այդ Կարախանյանը պնդում էր, որ հավաքված քաղաքացիները տարածքից 50 մետր հեռավորության վրա են, սակայն մեր այն դիտարկումից հետո, որ նրանք մոտ են կանգնած ընտրատեղամասին, ասաց որ հիմա կհայտնի ոստիկաններին, որպեսզի հավաքվածներին հեռացնեն ընտրատեղամասի տարածքից, սակայն այդպես էլ ոստիկաններին որեւէ բան չասաց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter