HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կուտակումներ Ամասիայում տեղակայված 30/37 ընտրատեղամասի մոտ

Ամասիայի համայնքային կենտրոնում տեղակայված 30/37 ընտրատեղամասի մուտքի մոտ կուտակումներ են: Քվեարկողների հոսքը կարգավորող ոստիկանը ընտրատեղամաս ընտրողներին թույլատրում է մուտք գործել 2-3 հոգով, չնայած դրան` ընտրատեղամասում առկա քվեարկողների թիվը 12-ից չի պակասում: Ամասիայի ընտրատեղամասն աչքի է ընկնում նաեւ դիտորդների առատությամբ՝ 4 դիտորդ ԵԱՀԿ-ից եւ 10 տեղական դիտորդ:

Իրենց ներկայացուցիչներն ունեն «Իրավունքի մշակույթի զարգացման ինստիտուտը», «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը»«Իրավունքի Եվրոպա միավորումը», «Լիարժեք կյանք» կազմակերպությունը, «Աբովյանի ուսանողական խորհուրդ» կազմակերպությունը, ԺՄԻԿ, «Ինֆորմացիոն կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»: Կուսակցություններից եւ դաշինքներից Ամասիայում ներկայացուցիչ ուներ միայն «Ծառուկյան» դաշինքը:

Ամասիայի ընտրական իրավունք ունեցող 1551 ընտրողներից ժամը 17:20-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 787 ընտրող: Այլ անձանց աջակցությունից օգտվել են 30 հոգի: Ամասիայում լրացուցիչ ցուցակներով ընտրությանը մասնակցելու իրավունք է ստացել 80 հոգի:  Հանձնաժողովի նախագահ Արգինե Մանուկյանն արձանագրեց, որ աննախադեպ ակտիվություն է նկատվում ընտրողների մոտ: Հանձնաժողովի նախորդ ընտրություններին Ամասիայում աշխատած Նաիրա Հակոբյանի փոխանցմամբ նույն ակտիվությունն նկատվել է նաեւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝ մոտ 1000 հոգի: Տեղամասին տեսախցիկ հատկացրել են, սակայն ինչպես եւ նախորդ ընտարտեղամասերը խոշորացույց չեն ստացել:

ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ներկայացված Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանն արդեն հասցրել էր կատարել իր քաղաքացիական պարտքը՝ տեղամաս այցելելով ժամը 11-ի հատվածում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter