HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Էջմիածնի 14/7 ընտրատեղամասում մինչև 18։00-ն կտրոնները չեն կնքվել (տեսանյութ)

Էջմիածնի 14/7 ընտրատեղամասում մինևչ ժամը 18։00-ն ընտրողների կտրոններն առանց կնքվելու նետվել են քվեատուփ։

Այս մասին հայտարարեց ընտրողներից մեկը' «ՕՐՕ» դաշինքի մարզային շտաբի պետ Սուսաննա Հարությունյանը։ Նա պահանջեց կնքել իր թերթիկը, ինչից հետո բանավեճ սկսվեց իր և հանձնաժողովի նախագահ Ալվարդ Միրզոյանի հետ, ով մերժում էր կնքել՝ պատճառաբանելով, թե իրենց ասել են, որ պետք չէ։ Միայն ահազանգից հետո կտրոնները սկսեցին կնքվել։

Սուսաննա Հարությունյանը հատուկ կարծիք գրեց մատյանում՝ պահանջելով անվավեր ճանաչել մինչև այդ պահը նետված կտրոնները։

«Ես այս տեղամասի ընտրող եմ, պատահաբար տեսա, որ կտրոնները չեն կնքվում մինչև այս ժամը,- «Հետքի» հետ զրույցում նշեց Ս․ Հարությունյանը,- ես ընդամենը ուզեցի բացատրել, որ կա «Ընտրական օրենսգիրք», որը պահանջում է անպայման կնքել»։

Նա նաև նշեց, որ «ՕՐՕ»-ի՝ այս տեղամասի վստահված անձանցից իրեն հայտնել են, որ Հանրապետական կուսակցությունից 4 վստահված անձ է եղել, դիմել է հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինս միայն կրկին բղավել է։

«Թե ինչու մինչև հիմա այդքան մեծ գումարներ, որ ծախսվում է պետության կողմից ուսուցանելու վրա, հանձնաժողովում օրենսգրքից հեռու մարդիկ են՝ և´ նախագահը, և´ անդամները»,-ասաց Հարությունյանը։

Հանձնաժողովի նախագահ Ա․ Միրզոյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ կատարվածի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այս դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյան ևս եղել է «Իրազեկ Քաղաքացի» ՀԿ-ի կողմից ներկայացված տնօրենների ցանկում, ըստ որի` 1247 հոգանոց ցուցակ է ներկայացրել Հանրապետական կուսակցության համար։ Ժամը 17։00-ի դրությամբ` քվեարկությանը մասնակցել էր 871 հոգի։

Ընտրատեղամասում օգնելու համար դիմել է 46 հոգի։ Վստահված անձինք կային մի շարք կուսակցություններից, բացի ԵԼՔ-ից և Կոմունսիստական կուսակցությունից։

Մեկնաբանություններ (1)

Աչքերտ բաց
Էտ որ տենց ուրախ ուրախ գրել եք գոնե գիտեք թե ովա էտ տիկինը? Հավաստի աղբյուրներից՝ միերկու սռոկ քաշած ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter