Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Աշտարակում ՀՀԿ վստահված անձն իր ցուցակով ճշտում է ընտրության եկողների անունները



Աշտարակ քաղաքի 17/2 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձը զանգերի միջոցով ցուցակով ճշտումներ էր անում տեղամասի ներսում՝ «+» եւ «-» նշաններ դնելով մարդկանց անունների առաջ: Մինչեւ մեր ձայնագրիչը միացնելը նա նշեց, որ իր ձեռքինը ՀՀԿ-ի ցուցակն է՝ ուզում են ճշտել, թե «ով է գալու, ով չի գալու»: Վստահված անձը հրաժարվեց ցույց տալ ցուցակը՝ ասելով, թե դա իրենն է:

Չնայած նա հրաժարվեց ներկայանալ, հանձնաժողովի նույնպես ՀՀԿ-ական նախագահ Սամվել Շուխյանը ճշտեց, որ նրա անունը Լուսինե Շխոյան է:  

Ս, Շուխյանը մեր հաւցին ի պատասխան նշեց, թե չի նկատել վստահված անձի ցուցակը, ապա ավելացրեց, թե հիմա կասի, որ Շխոյանն այն վերացնի: Հանձնաժողովի նախագահի ասելով՝ ինքը ցուցակին ծանոթ չէ: Նրա փոխանցմամբ՝ վստահված անձին նոր մարդ է փոխարինելու, իսկ ինչ վերաբերում է փաստին, չի կարծում, թե այն ազդեցություն կունենա ընտրության ընթացքի վրա:

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի վստահված անձ Ռազմիկ Բոցինյանն էլ նշեց, որ չի նկատել ցուցակը, այլապես ՀՀԿ-ականի «թեւից կվերցներ, կշպրտեր»:  


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ