HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որդին ընտրեց 94-ամյա հոր փոխարեն. ընտրությունը` ՀՀԿ

Շնողի 24/55 ընտրատեղամասում ժամը 15-ին ընտրողների մեծ հոսք և կուտակումներ կային: Հանձնաժողովի նախագահ Վաչե Մելիքսեփյանի խոսքով` տեղամասում գրանցված են 1498 ընտրողներ: Օրվա ընթացքում տեղամասում ընտրախախտումների վերաբերյալ բողոքներ չեն գրանցվել: «Ընդհանրապես ժողովուրդը շատ ակտիվ  է»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

«Ես Թրանսփարենսի ինթերնեշլն «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունից եմ: Տեղամասում հիմնականում մատնահետքերի հետ կապված խնդիր է եղել, ասենք` 7-րդ և  8-րդ մատերի նոր սարքի ճանաչման հետ կապված: Մեկ դեպք է գրանցվել, մի քաղաքացի եկավ Շնող գյուղի արվեստի դպրոցում տեղակայված տեղամասից, տեխնիկական սարքը ցույց տվեց, որ ինքը մեր տեղամասից չէ, ցավոք , հիմա չգիտեմ` այդ ընտրողը այլ տեղամասում ընտրեց թե չէ»,- հայտնեց դիտորդ Տաթևիկ Մարտիրոսյանը:

Տեխնիկական սարքի օպերատոր Արարատ Մաշինյանն էլ հայտնեց, որ սարքը գործում է անխափան: Թիվ 24/55 տեղամասում այսօր հանդիպեցինք Շնողի ամենատարեց ընտրողին՝ 94-ամյա Վահան Մելիքսեթյանին: «1923թ. սեպտեմբերի 10-ին եմ ծնվել: Ընտրելիս տղես օգնեց: Առողջությունս միջակ ա: Ընդհանրապես դաշտում օղակավար եմ աշխատել: 6 երեխա ունեմ, 5 տղա, մի աղջիկ: Հինգ տղես էլ գեղիցը դուրս եկած են: Երկուսը Ռուսաստան են», - պատմեց Վ. Մելիքսեթյանը:

«Հայրս 15 թոռ ունի և 15 ծոռ ունի»,- ասաց որդին՝ Գրիշան:  Վերջինս ասաց, որ հոր փոխարեն Հանրապետական կուսակցությանն է ընտրել: «Հավանում ես Հանրապետական կուսակցությանն ու նրա իշխանությանը»,- հարցրի Վահան Մելիքսեթյանին: «Որ չհավանեմ, ինչ կարամ անեմ»,- պատասխանեց Շնողի ամենատարեց ընտրողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter