HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ցողամարգ գյուղում տեղակայված 30/22 ընտրատեղամասում քվեարկությունն անցել է առանց միջադեպերի

Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ բնակավայրի միջանակարգ դպրոցում տեղակայված 30/22 ընրատեղամասում ժամը 19:00-ի դրությամբ 406 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 294 ընտրող: Այստեղ լրացուցիչ ցուցակով ընտրությանը մասնակցել է 6 հոգի՝ հանձնաժողովի 4 անդամ եւ Ցողամարգում ապրող, սակայն այլ վայրում հաշվառված 2 ընտրող:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Մհեր Ներսիսյանի փոխանցմամբ` տեղամասում քվեարկողների ակտիվություն նկատվել է ժամը 13-15-ի սահմաններում:

Ցողամարգի բնակչության թիվը 586 է, որից մոտ 50 հոգի ներկա դրությամբ բացակայում է գյուղից. մեկնել են սեզոնային, արտագնա աշխատանքի: Քիչ չեն նաեւ գյուղից ընտանիքներով հեռացածները: Գյուղում փակ դռների թիվը դժվարացան նշել, սակայն նկատեցին, որ 25 տուն հանված է վաճառքի: Ցողամարգում սովորաբար ընտրական գործընթացներին մասնակցում է ընտրական իրավունք ունեցող բնակիչների 70 տոկոսը: Ցողամարգ բնակավայրի վարչական ղեկավար, նախկին համայնքապետ Գնել Բարսեղյանի փոխանցմամբ` Ցողամարգում ընտրության մասնակիցների փաստացի թիվը մշտապես տատանվում է 290-300-ի սահմաններում:

Ցողամարգում որեւէ միջադեպ, ընտրախախտման որեւէ դեպք չի արձանագրվել: Ցողամարգում ընտրություններին հետեւել են ԵԱՀԿ 2 դիտորդ եւ տեղական երեք դիտորդ՝ «Մարզային նախաձեռնությունների եւ զարգացման ծրագրերի կենտրոնի»-ից, «Լիարժեք կյանք» կազմակերպությունից, «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ»-ից: Կուսակցություններից եւ դաշինքներից Ցողամարգում ներկայացուցիչներ ունեն Կոնգրես-ՀԺԿ-ն՝ 2, «Ծառուկյան» դաշինքը՝ 3, ՀՅԴ-ն` 1, ՀՀԿ-ն 1, OՐՕ դաշինքը՝ 1:

Այս ընտրատեղամասին եւս չեն հատկացրել տեսախցիկ եւ խոշորացույց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter