Կիրակի, 23 սեպտեմբերի

Հանձնաժողովի անդամն անվավեր է դարձրել զինվորականների քվեաթերթիկները



Արդեն տեղեկացրել էինք, որ Էջմիածնի թիվ 14/20 ընտրատեղամասում քվեարկում էին նաև զինվորականներ: Առավոտյան ականատես եղանք, որ արկղի մոտ նստած հանձնաժողովի անդամը զինվորականների քվեարկած թերթիկների վրա չէր փակցնում ինքնասոսնձվող դրոշմապիտակ:

«Ելք» դաշինքի վստահված անձ Սվետլանա Գաբրիելյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ զինվորների քվեաթերթիկների 70%-ի վրա չի փակցվել ինքնասոսնձվող դրոշմապիտակ:

«Ժամը 8-ից մինչև 3-ը չի փակցվել, 3-ից հետո են փակցրել», -ասաց Ս.Գաբրիելյանը:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Մելքոնյանն էլ ասաց, որ չի նկատել, որ հանձնաժողովի անդամը չի փակցնում դրոշմապիտակ: Նշեց, որ այդ քվեաթերթիկները կհամարվեն անվավեր:

Վարդան Մելքոնյանը

Հանձնաժողովի նախագահը չընդունեց, որ թերացողը հանձնաժողովի անդամն է: «Անփույթ են եղել զինվորականները»,- հավելեց Վ. Մելքոնյանը:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ