Հաշվարկի ընթացքում թույլ տվեցին ռեյտինգայինով առաջադրված թեկնածուն տեղամաս մտնի
Զառա Մանուչարյան
Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/37 ընտրատեղամասը ժամը 20։00 -ից փակվել է ընտրողների համար։ Տպվել են տեխնիկական սարքերի հաշվետվությունները, ծրարների մեջ են դրվել և փակվել են կնիքները։
Տեխնիկական հարցերի կարգավորման ընթացքում հանձնաժողովի նախագահը ԿԸՀ-ից զանգ ստացավ. պարզվեց ԿԸՀ-ն բողոք է ստացել, հանձնարարեցին նախքան բուն հաշվարկը սկսելը, որոշակի քաղվածքներ ուղարկել ԿԸՀ։
Կտրոնների թվի համաձայն՝ ընտրությանը 1963 ընտրողներից 7/37-ից մասնակցել է 963 ընտրող։ Քիչ առաջ հանձնաժողովի նախագահին բազմաթիվ զանգերից հետո, ոստիկանը բացեց տեղամասի դուռն ու ներս թողեց ՕՐՕ դաշինքի թեկնածու Վանիկ Միրզաջանյանին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել