Կիրակի, 23 սեպտեմբերի

Ամենառեյտինգային պատգամավորները



Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների՝ ռեյտինգային ցուցակներով 40 հազարից ավելի ձայներ ստացած պատգամավորները երեքն են, ընդ որում՝ 3-ն էլ Հանրապետական կուսակցությունից: Արայիկ Գրիգորյանը հավաքել է ավելի քան 45 հազար ձայն, Կարեն Կարապետյանը՝ ավելի քան 44 հազար ձայն, Սամվել Ալեքսանյանը՝ ավելի քան 42 հազար ձայն:

Հաջորդ եռյակում՝ 30 հազարից ավելի ձայն հավաքել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը «Ծառուկյան» դաշինքից: Նրա օգտին քվեարկել է ավելի քան 34 հազար քաղաքացի: 27 հազար ձայն հավաքել է ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, 26 հազարից ավելի ձայն՝  ՀՀԿ-ական Հակոբ Բեգլարյանը: 

13 ընտրատարածքներից յուրաքանչյուրում առանձնացրել ենք ամենաշատ ձայներ հավաքած 5 թեկնածուներին, որոնք միայն 3 կուսակցություն-դաշինքների ներկայացուցիչներ են՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք և «Ելք»: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ