HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՉԻ». Կճոյանը 1 մլն ԱՄՆ դոլա՞ր է պահանջել իր սանիկի միջոցով՝ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի ցուցումով

Պետական ռեկետ

ՌԴ «Ռենովա» ընկերության տնօրեն Գեորգի Իոսիֆյանն այս անգամ իր նամակում պատմում է, թե Կճոյանն ու նրա սանիկ՝ «Jose» ռեստորանային համալիրի սեփականատեր Մհեր Ավետիսյանն ինչպիսի ֆինանսական սխեմաներ են գծագրել, որպեսզի միլիոններ աշխատեն խաբեության եւ Հայաստանի հեղինակությունը խայտառակելու գնով:

Ի դեպ, այդ ճանապարհին նրանք չեն զլացել օգտագործել Սերժ Սարգսյանի անունը: Իսկ դա նրանք արել են ներկայումս ՀՀ վարչապետ, այն ժամանակ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի միջոցով:

Հենց նրա ցուցումով է Կճոյանն ուղղակի բանակցությունների մեջ մտել բանկիրների հետ՝ նրանց գործունեության համար պահանջելով տարեկան 1 միլիոն ԱՄՆ դոլար:

2008թ. մայիսի վերջին հունիսի սկզբին Արարատյան թեմի առաջնորդ, եպիսկոպոս Նավասարդ Կճոյանի սանիկը՝ Մհեր Ավետիսյանը, հանդիպում է կազմակերպում ղազախական ԲՏԱ բանկի կառավարումն իրականացնողի ներկայացուցիչ Ռոման Սոլոդչենկոյի եւ Նավասարդ Կճոյանի միջեւ, որպեսզի Կճոյանը հաստատի այն տեղեկությունը, համաձայն որի՝ ՀՀ կենտրոնական բանկը, որի ղեկավարն այն ժամանակ Տիգրան Սարգսյանն էր, իբր պահանջում է ԲՏԱ բանկի հայաստանյան մասնաճյուղից տարեկան 1 մլն դոլար՝ իբրեւ վճար ԿԲ լոյալության դիմաց:

Կճոյանն ասում է, թե այդ գումարը գնալու է Սերժ Սարգսյանի նախագահական ընտրությունների նախընտրական ֆոնդին:

Մեկնաբանություններ (2)

Փաթիլ
Այս այն առաջնո՞րդն է որ Bentley-ով կը պտտի... Ինչու կը զարմանանք։ Էջմիածնի ներկայ կաթողիկոսը ընտրուած օրէն խոստացաւ կանոնադրութիւն մը մշակել եւ հրապարակել։ Տակաւին կը սպասենք եւ շատ պիտի սպասենք։ Առանց կանոնադրութեան հաշուետւութիւն չի կրնար ըլլալ եւ կրօնաւորները եկեղեցիին հետ կը վարուին ինչպէս իրենց անձնական խանութը։ Ի դէպ, տէրտէրներուն ձեռքէն այս սանձարձակ իշխանութիւնը վերցնելը այդքան ալ դիւրին գործ չէ. 150 տարի առաջ Պոլսոյ մէջ որդեգրուած Ազգային սահմանադրութիւնը (որու սկզբունքներով կ՚առաջնորդուի Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը) բաւական ծեծուջարդէ ետք ծնաւ... Կ՚արժէ փորձել, թէկուզ որպէս նախաբան բուն՝ ՀՀ իշխանութեան վերակառուցման։
Աշոտ
Չէ , միակ ելքը եկեղեցուն ու կրոնին հավատարիմ հոգեվորականները պարզապես հավաքվեն ու պահանջեն կաթողիկոսի հրաժարականը, էլ ուրիշ ելք չկա էս կաշառակեր, հանցագործ ու կեղտի մեջ թաղված թեմական առաջնորդները էս պետությունն էլ են ծախելու մինչեւ վերջին շապիկներս, իսկ ակթողիկսը կամ չի կարողանում սաստի, կամ իրա հրահանգով են անում ամեն բան, երկու դեպքում էլ մեղավորա եթե կամավոր չի գնում, գոնե եկեղեցին ու կրոնը փրկելու համար պտւի նման շարժում սկսվի: Հւիմա գիտեմ հեսա կաշառակեր գործին խառը մի քանիսը կգրեն թե աղանդավորներն են սարքումէ ս բանը թե ես էլա ղանդավոր եմ,ա ստված ձեզ հետ, դուք եք էս ժողովրդին աղանդավոր դրաձրել նձեր ահնահավատ ու հակաքրիստոնեկան արարքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter