HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Շինարարությունը շարունակում է անկում ապրել

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հանրապետության 2017-ի փետրվար և հունվար-փետրվար ամիսների սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Համաձայն այդ հրապարակման ՝ Հայաստանում, համեմատությամբ 2016-ի նույն ժամանակահատվածի, 2017-ի հունվարին շինարարությունը կրճատվել է 20%-ով, իսկ հունվար-փետրվարին՝ 14%-ով։

Անդրադառնալով հունվար-փետրվարի տվյալներին՝ նշենք, որ այդ երկու ամիսներին Հայաստանում կատարվել է ավելի քան 17 միլիարդ դրամի շինարարություն։ Այդ շինարարության կեսից ավելին իրականացվել է կազմակերպությունների միջոցներով։ Իսկ հանրապետությունում ամենամեծ ծավալով շինաշխատանքներ իրականացվել են բնակչության միջոցների հաշվին, ապա դրան հաջորդել է միջազգային վարկերով կատարված շինարարությունը, թեև այն 2016-ի նույն ամիսների հետ համեմատած, կրկնակի նվազել է։

Եթե առանձնացված կերպով դիտարկենք կատարված շինարարությունը` ըստ ֆինանսական աղբյուրների, ապա կնկատենք, որ բացի բնակչության միջոցներով կատարված շինաշխատանքների` մնացած բոլորում՝ համայնքային, պետական, միջազգային վարկերով, մարդասիրական օգնությամբ կատարված շինարությունը ցուցանիշային և ծավալային անկում է գրանցել՝ ունենալով այսպիսի արդյունք.  Այս տարվա առաջին երկու ամիսներին ամենաշատը կատարվել է անշարժ գույքի հետ կապված շինարարությունը, այն կազմել է ընդհանուրի ավելի քան 26 %-ը, ապա ամենաակտիվ կատարվող շինարարության երկորրդ հորիզոնականը զբաղեցրել է էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման հետ կապված շինաշխատանանքերը, իսկ եռյակը եզրափակել է տրանսպորտային շինարարությունը։ Հավելենք, որ 2017-ի հունվարին կատարված շինարարությունը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել էր 5%-ով և այդ անկումը հիմնականում «ապահովել էր» օտարերկրյա ներդրողների միջոցներով կատարվող շինարարության կրճատումը։

Լուսանկարը՝ equipmentworld.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter