HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գլորիա» կարի ֆաբրիկայում մինչև տարեվերջ 600 աշխատատեղ կստեղծվի. նախարարություն

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ապրիլի 5-ին հանդիպել է «Գլորիա» ընկերության տնօրենի հետ՝ քննարկելու ընկերության զարգացման ծրագրերը։ Կարի ֆաբրիկայի տնօրենը նախարարին ներկայացրել է այս տարի իրականացվող նոր ներդրումային ծրագիրը, որի արդյունքում մինչև 2017-ի ավարտը 600 աշխատատեղ կստեղծվի։ Այս մասին տեղեկացնում է նախարարության տեղեկատվության բաժինը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է․ «Ձեր ընդլայնման ծրագրերին, նոր աշխատատեղերի ստեղծմանը աջակցելու նպատակով կտրամադրենք օժանդակություն։ Լիահույս ենք, որ այս ներդրումային ծրագրով մենք որոշ չափով կլուծենք մարզում զբաղվածության խնդիրը, հատկապես կանանց շրջանում»։

Նախարարը Բագրատիոն Դարբինյանի հետ քննարկել է պետական աջակցության գործիքակազմից ընկերությանը տրվելիք աջակցության հստակ սահմանաչափը և ձևաչափը։ Ներդրումային ծրագրի մեկնարկը կտրվի առաջիկա օրերին։

Սուրեն Կարայանը հետաքրքրվել է նաև ընկերության արտադրանքի ծավալներից և տեղեկացել, որ 2016 թվականին ընկերությունն արտադրել է 2.1 մլրդ դրամի արտադրանք, ինչն ամբողջությամբ արտահանվել է՝ գրանցելով 9,6% արտադրանքի և արտահանման ծավալների աճ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter