HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Կառավարումը թողած՝ կուսակցությունների համար են աշխատել

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում հանրապետության մարզպետարանների 52 աշխատակից արձակուրդ է վերցրել: Նրանցից 39-ը վերցրել է արտահերթ, չվճարվող արձակուրդ, ինչի պատճառ է եղել կա՛մ նախընտրական շտաբի աշխատանքներին մասնակցելը, կա՛մ սեփական քարոզարշավն անցկացնելը:

39-ից 20-ը թողնելով պաշտոնական իրենց լիազորությունների կատարումը` արտահերթ արձակուրդ են վերցրել՝ սեփական կուսակցությունների քարոզչությունը կազմակերպելու համար:

Օրինակ, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի քարտուղար Փառանձեմ Կարապետյանը, մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը արձակուրդ են վերցրել եւ ընգրկվել նախընտրական շտաբներում՝ նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով։

ԱԺ պատգամավորության երեք թեկնածուներ՝ Արմավիրի մարզպետի տեղակալ Գագիկ Գաբրիելյանը, աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Արմեն Դարբինյանը, Բաղրամյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետ Ժաննա Թավակալովան ընգրկված են եղել ՀՅԴ ցուցակում եւ նույնպես վերցրել են արձակուրդ՝ նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով։

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն արձակուրդ է հատկացրել իր տեղակալներից մեկին եւ օգնականներից երկուսին:

Ինֆոգրաֆիկայում ներկայացված է քարոզարշավին մասնակցելու նպատակով արձակուրդ վերցրած պաշտոնյաների թիվը՝ ըստ մարզպետարանների:

ՀՀ ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն՝ հանրային ծառայողներ համարվող պատգամավորության թեկնածուները օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության քարոզարշավի մեկնարկից մինչեւ քվեարկության օրը, օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից։ Այդ ժամանակահատվածում նշված թեկնածուների բացակայությունը համարվում է հարգելի՝ առանց վարձատրության պահպանման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter