HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանն առաջադիմել է 18 հորիզոնական եւ այժմ 67-րդն է աշխարհում

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ապրիլ ամսվա ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման աղյուսակը: Հաշվետու ժամանակահատվածում մեր թիմը Երեւանում 2-0 հաշվով հաղթել է Ղազախստանին, ինչն օգնել է վարկանիշային ցուցակում առաջադիմել 18 տեղ եւ 85-րդից տեղափոխվել 67-րդ հորիզոնական: Այս պահին Հայաստանի հավաքականն ունի 527 վարկանիշային միավոր:  

Համաշխարհային ցուցակը տեւական դադարից հետո կրկին գլխավորում է Բրազիլիայի հավաքականը: Աշխարհի 5-ակի չեմպիոններին հաջորդում են Արգենտինան, Գերմանիան, Չիլին, Կոլումբիան, Ֆրանսիան, Բելգիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Իսպանիան: 

ԱԱ-2018-ում մեր ընտրանու մրցակիցներից լավագույն արդյունքն ունի Լեհաստանը (11), հաջորդում են Ռումինիան (47) ու Դանիան (51): Մոնտենեգրոն 62-րդն է, իսկ Ղազախստանը՝ 105-րդը:

Նախկին ԽՍՀՄ երկրներից առաջատարն Ուկրաինան է (37), Ուզբեկստանը 60-րդն է, իսկ Ռուսաստանը՝ 61-րդը: Մյուսները Հայաստանից ավելի ցածր հորիզոնականներում են:

Մեր հարեւաններից Թուրքիան 22-րդն է, իսկ Իրանը՝ 28-րդը: Արդբեջանը 87-րդն է, Վրաստանը՝ 122-րդը:

Հաջորդ աղյուսակը կհրապարակվի մայիսի 4-ին:

Լուս.՝ ffa.am-ի      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter