HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ. հանձնվել շեյխերին

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 8-ի նիստում որոշել է Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմանում ընդգրկված պետական անտառներից և անտառային հողերից 147.51 հեկտարը պահպանության նպատակով, անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով տրամադրել «ԷՅ ընդ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին։

Կառավարության նիստում այս որոշման նախագիծը ներկայացրել է գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանը:  Անտառների պահպանումը հանձնված է հենց այս նախարարությանը: Հիմա տեսնենք, թե ինչ հիմնավորում է ներկայացրել նախարարը անտառային հողերը անհատույց  անժամկետ իրավունքով տրամադրելով շեյխ Մուհամմեդ Մուսալլամին եւ ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանին:                   

Մեջբերում. «1990-ական թվականներին վառելիքաէներգետիկ ճգնաժամի պատճառով կատարված չհամակարգված հատումները մեծ վնաս են հասցրել Հայաստանի Հանրապետության անտառներին: Դրանց մեծ մասը դեգրադացվել են, կորցրել ինքնավերականգնման հատկությունները, ինչպես նաև չեն կատարում իրենց բնապահպանական (հողապաշտպան, ջրակարգավորիչ, հակաէրոզիոն)  ֆունկցիաները: Զարգացել են հողատարման և էրոզիոն պրոցեսները: Էներգետիկ ճգնաժամի պատճառով տուժել են նաև Կոտայքի մարզի անտառները և անտառային հողերը, որոնք ունեն լուրջ պահպանության կարիք: Ուստի, դեգրադացված անտառների պահպանությունը հանրապետության համար հանդիսանում է առաջնային խնդիր»:

Այս նախագծում կա նաեւ մի ուշագրավ մաս: Մեջբերենք մի հատված հասարակության մասնակցության մասին տեղեկանքից. ««Էյ Ընդ Էմ Ռեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն անտառային հողերից տարածք տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հասարակությանը չի իրազեկվել: ««Էյ Ընդ Էմ Ռեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն անտառային հողերից տարածք տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակմանն ու քննարկումներին մասնակցություն չի ունեցել»:

Պարոնայք կառավարության անդամներ, դեգրադացված են նաեւ Արարատյան դաշտավայրի հողերը, Լոռու, Տավուշի, Սյունքի անտառները, ճահճանում է Սեւանա լիճը…. : Այս բոլոր տարածքները հանձնեք մի քանի շեյխերի եւ ավարտեք Ձեր առաքելությունը: Դրանից հետո կիմանանք, թե ո՞ւմ կարող ենք պահանջներ ներկայացնել:

Մեկնաբանություններ (6)

Andranik
Yerb Hay azgen hayastanum che khosum, bnakana ove ench uzuma anuma azge het, mafian me koghmec me shark pashtonakner karavarutyan mej me koghmecen ccum Hay azge arunen, ove era eshen vonc uzuma kshuma arhamarelov azge shaherec yev azge unecvackec, ed kraken vor duk varumek araj cukhen tser achkere meje gnalu.
Andranik
Levon ter petrosiane jamanak sagh gorcaneren cakhecek yev azgen mnac angorc meknelov depe America yev ayl yevropakan yrkerner, hemael hogherenek nverum Arabstanen tser shahere hamar, vagh yev meusornel azgenek cakhelu, haskanumek enchek anum??? cankacac Arabakan yrkernerum me bur hogh chen cakhe voryve otaraceneren, gone arabnerec me ban sovorek, el ban che mnacel hayastanum vor vajarek, kanevor hayreneke arjeken chgetek yev chek gnahatum, enchu ayd Ter petroseanen chek kanchu dataran yev eranec uzek vor bacdre vorteghe ayd gorcaraneren yrb comonistutyunen blvec??? de bnakana boloretel erar het goghacak azge unecvacken yev taparak darcrak Hay azgen, ove nstume me pashtonakan atore vra eskuyn sksume koghoptel azgen er shahere hamar, kasharakerutyunen arden darcele normal eravejak hayastanum, el enchek mec mec khosum yev khmum hayastane kenacen? anbayrutyunen Hayastanum yev Dubaium teraptume yrkeren ashkhatank chlenelu hetevankec, Parskakan disconerum Hay aghjekneren zbaghvum, hay aghjekneren skselen amusnanal Parsek azge het, sharunakem te asem kecce mer mayr Hayastan???
Steve
Vaghe hon mzgit al GE shinen, garavaragan mart mn al patsume gne. 10 dari vertch al Turkere hon gaghoten. Isgabes vor shad khelatsi hayrenagitsner oonink, amen or not pasd me ga!
Vika
Isk bnapahpanakan porcaqnnutiun minch the petq cher? Te drakan e?
Զառա
Տեսնես Տիգրան Սարգսյանը հայելու մեջ նայելիս չի ամաչում իր արարքների համար: Լավ , մինչև երբ ու մինչև ուր, ասեք բոլորիս , որ շուտով ճորտ ու ստրուկ եք դառնալու, որ քիչ-քիչ համակերպվենք էդ մտքին
Տիգրան Մովսիսյան
Բառեր չեմ գտնում, ճիշտն ասած գտնում եմ բայց անհարմար եմ զգում գրել....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter