HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարո Բաղդասարյան

Հայազգի արվեստագետները եռօրյա այցով Արցախում էին

Սարո Բաղդասարյան

Եռօրյա այցով Արցախում էին հայազգի արվեստագետները՝ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, ռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը։

Այցի առաջին օրը նրանք հանդիպեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ապա հանդես եկան ասուլիսով։ Հաջորդ օրը այցելեցին զորամասերից մեկը, ապա գնացին Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղ՝ բնակարանամուտի, իսկ երեկոյան հանդիպեցին արցախցի երիտասարդների հետ։ Այցի վերջին օրը արվեստագետները կրկին այցելեցին զորամաս, եղան մարտական դիրքերում։

Սերժ Թանկյանը խոստացավ Արցախում համերգ կազմակերպել, Ատոմ Էգոյանն էլ ասաց՝ կմտածի Արցախի մասին ֆիլմ նկարահանելու շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter