Շաբաթ, 22 սեպտեմբերի

Հայազգի արվեստագետները եռօրյա այցով Արցախում էին


Սարո Բաղդասարյան

Եռօրյա այցով Արցախում էին հայազգի արվեստագետները՝ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, ռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը։

Այցի առաջին օրը նրանք հանդիպեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ապա հանդես եկան ասուլիսով։ Հաջորդ օրը այցելեցին զորամասերից մեկը, ապա գնացին Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղ՝ բնակարանամուտի, իսկ երեկոյան հանդիպեցին արցախցի երիտասարդների հետ։ Այցի վերջին օրը արվեստագետները կրկին այցելեցին զորամաս, եղան մարտական դիրքերում։

Սերժ Թանկյանը խոստացավ Արցախում համերգ կազմակերպել, Ատոմ Էգոյանն էլ ասաց՝ կմտածի Արցախի մասին ֆիլմ նկարահանելու շուրջ։


Գլխավոր էջ

Այս թեմայով

  • Ծառայում եմ Հայրենիքիս
    Գեներալները` բանակի կարգ ու կանոնի, այսպես կոչված, երաշխավորներն, օրենք չեն ընդունում: Նրանք սիրում են հրամայել: Գեներալներին դուր է եկել մայրաքաղաքի մի հատվածը եւ որոշել են իրենց դղյակները հենց այդտեղ կառուցել: իսկ քաղաքապետարանը, որպեսզի ինչ-որ ձեւով դուրս գա ստեղծված իրավիճակից, կազմակերպում է աճուրդներ: Աճուրդի միակ նպատակը անօրինական հողազավթումներն օրինականացնելն է:
  • Կտեղափոխվի՞, արդյոք, Հյուսիսային պողոտան
    Մարտի 23-ին Երեւանի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ ստուգայց են կատարել «Հաղթանակ» զբոսայգու դիմաց, Բաբայան փողոցին հարող տարածքում եւ պարզել, որ այդտեղ կատարվել են ապօրինի հողազավթումներ եւ իրականացվել է շինարարություն:
  • Երեւանում ծառատունկի՞ միամսյակ է
    «Գեներալսկի գորոդոկի» հավակնող այս ապագա թաղամասում, բարձունքի վրա իշխում է գեներալ Հայկազ Բաղմանյանի գազարագույն տուֆից կառուցված առանձնատունը: Տունը եւ տնամերձ հողամասը պարսպապատվում են: Շրջակա շենքերի եւ սեփական տների բնակիչները պատմում են, որ գեներալի տան վրա աշխատում են զինվորները: Հայոց զինուժը հավանաբար կօգտագործվի նաեւ մեկ այլ գեներալի` Սեյրան Սարոյանի տան շինարարության համար:
... կարդացեք ավելին «Գեներալսկի գորոդոկ» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։