HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մանուկյանի գործով նախաքննությունն ավարտված է

Ամալյա Մարգարյան

ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Ա. Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը:
Փաստաբանը նշեց, որ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 5 հոդվածներով՝185 հոդվածի 3-րդ մաս (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), 218-ի 3-րդ մաս (Պատանդ վերցնելը), 219 հոդվածի 3-րդ մաս (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), 235-ի 3-րդ մաս (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 238-ր 4-րդ մասի առաջին երկու կետերով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը):
«Այս հոդվածները նշելով՝ Արամ Մանուկյանի գործով նախաքննության ավարտ են հայտարարել, հիմա պաշտպանական կողմը միջնորդում է, որպեսզի ծանոթանա քրեական գործի նյութերին»,-հայտնեց պաշտպան Հարություն Բաղդասարյանը, ապա հավելեց, որ 185, 219 և 238 հոդվածներով մեղադրանքը լրացվել է տասը օր առաջ. «Նույն հոդվածները, ինչով մեղադրվում էր Պավել Մանուկյանը, մեղադրվում է նաև որդին՝ Արամ Մանուկյանը»:
Փաստաբանը նշեց նաև, որ իր պաշտպանյալներն առաջադրված մեղադրանքներին լուրջ չեն վերաբերվում. «Չեն ընդունում ոչ մեկ, ոչ էլ հինգ հոդվածները, իրենց մեղավոր չեն ճանաչում, իրենք այդ ամենին նայում են հեղափոխական կեցվածքով, որովհետև իրենց համար էական նշանակություն չունի՝ քանի հոդվածով կմեղադրվեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter