HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

10 քրեական գործ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել թիվ 23/02 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար: 
2017թ. ապրիլի 2-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Վանաձոր քաղաքի թիվ 23/02 ընտատեղամսում ժամը 09:13-ի ահմաններում կրկին քվեարկելու փորձ է գրանցվել:

Դեպքի առթիվ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 34-153-րդ հոդվածով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ թիվ 23/02 ընտրատեղամասի ընտրող Ա.Հովհաննիսյանն ապրիլի 2-ի առավոտյան, օրենքով սահմանված կարգով, մասնակցել է ԱԺ ընտրություններին, սակայն քվեարկությունը կատարելուց որոշ ժամանակ անց կրկին գնացել է նույն ընտրատեղամաս և փորձել նորից գրանցվել՝ քվեարկելու համար։ Նույնականացման սարքի ազդանշանն անմիջապես միացել է, որի արդյունքում հանձնաժողովը կանխել է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2017թ. ապրիլի 6-ին Ա.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է։

ՔԿ-ն տեղեկացնում է͵ որ ապրիլի 7-ի դրությամբ, ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի վերաբերյալ հարուցվել է 10 քրեական գործ, որոնցով նախաքննությունն իրականացվում է ՔԿ տարածքային ստորաբաժանումների վարույթում։ 8 քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 8 անձի, որոնցից 3-ով՝ հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ 7 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter