Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Կոնգրես - ՀԺԿ դաշինքը որոշել է բողոքարկել ընտրությունների արդյունքների օրինականությունը



Կոնգրես - ՀԺԿ դաշինքը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ այսօր՝ ապրիլի 7-ին, օրենքով սահմանված ժամկետներում դիմել է ԿԸՀ՝ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով։ Ստորեւ՝ դաշինքի հայտարարությունն ամբողջությամբ:

«2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրություններն անցան իշխանության կողմից կազմակերպված զանգվածային և համակարգված օրինախախտումների կիրառությամբ: Այդ օրինախախտումները ներառում են.
• Սահմանադրության խախտմամբ ընտրությունների օրվա նշանակումը։
• Ընտրակաշառքի զանգվածային բաժանումը, քաղաքացիների անձնագրերի եւ նույնականացման քարտերի ապօրինի հավաքումը, իրավապահ մարմինների անգործությունը:
• Ընտրողների ահաբեկումը, վարչական լծակներով եւ կրիմինալի ներգրավմամբ ճնշումների լայնածավալ կիրառումը:Ոստիկանության օժանդակությամբ ընտրողներին պարտադրված զանգվածային վերագրանցումների կատարումը։ Տեղամասային կենտրոններում օրենքի խախտմամբ կուտակումները եւ անկառավարելի վիճակի ստեղծումը, այդ կապակցությամբ ոստիկանության անգործությունը:
• Քվեարկության գաղտնիության համատարած խախտումը, ներառյալ վերահսկված ու բաց քվեարկությունը, այդ թվում գունավոր գրիչների, գունավոր եւ համարակալած թղթիկների կիրառման միջոցով:Ընտրողների բացահայտ ապօրինի ուղղորդումը, ինքնուրույն քվեարկելու խնդիրներ ունեցող ընտրողներին օգնելու դրույթի չարաշահումը:
• Քվեարկության ընթացքի նկատմամբ հասարակական վերահսկողությունը խոչնդոտելու նպատակով, տեղամասերում տեղադրված տեսախցիկների միջոցով ինտերնետային հեռարձակման դադարեցումը' քվեարկության օրվա 7.00-ից 13.00-ը ընկած ժամանակահատվածում, ինչը համընկավ ընտրողների ակնհայտորեն կազմակերպված գերակտիվ հոսքի հետ:
• Կրկնակի քվեարկության բազմաթիվ արձանագրված դեպքերը։
• Բռնության եւ ահաբեկման դեպքերը լրագրողների, վստահված անձանց եւ դիտորդների նկատմամբ:

Այսպիսով,

- հաշվի առնելով, որ հերթական անգամ կոպտորեն ոտնահարվել է ժողովրդավարությունը և ընտրական գործընթացի լայնածավալ եւ կազմակերպված խախտումները բացառել են ժողովրդի ազատ կամարտահայտությունը,

- նպատակ ունենալով հանարավորություն տալ քաղաքական ուժերին եւ քաղաքացիական հասարակությանը իրավական գնահատական տալու խախտումների մասին արձանագրված փաստերին,

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը որոշել է բողոքարկել ընտրությունների արդյունքների օրինականությունը և լիազորել ապրիլի 2-ի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին ներկայացնելու Կոնգրես-ՀԺԿ դաշինքի բողոքը ԿԸՀ եւ Սահմանդրական դատարան՝ 2017թ․ապրիլի 2-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ