HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթեւ Հակոբյանը երկրորդ բրոնզը նվաճեց Հայաստանի համար

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը Խորվաթիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում ավարտեց մրցելույթները:

Այսօր վերջինը պայքարի մեջ մտավ մինչեւ 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը: 21-ամյա մարզուհին երկամարտի 230 (105+125) կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Տաթեւը նաեւ փոքր բրոնզի արժանացավ պոկում վարժությունում (105 կգ):

Երեկ երկամարտում բրոնզ, իսկ հրում վարժությունում փոքր արծաթ էր նվաճել մինչեւ 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը:

Այսօր տղամարդկանց 94 կգ քաշային կարգի B խմբում հանդես եկավ Կարուշ Ղուկասյանը: Երկամարտի 360 կգ արդյունքով (160+200) հայ ծանրորդն այդ խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter