HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

Քիչ առաջ խորվաթական Սպլիտում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Վերջինը հարթակ էին դուրս եկել գերծանր (+105 կգ) տղամարդիկ: 446 (211+235) կգ արդյունքով Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Գոռ Մինասյանը: Գյումրեցի ծանրորդը, ինչպես եւ Ռիոյում, իրենից առաջ թողեց միայն վրացի Լաշա Տալախաձեին: Երեւանցի Ռուբեն Ալեքսանյանն էլ 234 (190+244) կգ-ով երկամարտում դարձավ բրոնզե մեդալակիր:

Ընդ որում՝ Գոռը պոկում վարժությունում փոքր արծաթ նվաճեց, իսկ Ռուբենը՝ հրումում փոքր բրոնզ:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկրորդ անգամ նվաճեց աշխարհի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն Լաշա Տալախաձեն` երկամարտի 467 կգ արդյունքով:

Այսպիսով՝ մեր ծանրորդները Խորվաթիայում նվաճեցին 3 ոսկե, 3 արծաթե, 5 բրոնզե մեդալ: Այս արդյունքով մեդալների թիմային հաշվարկում մերոնք 5-րդն էին: Մեծ մեդալների հաշվարկով Հայաստանը նվաճեց 1 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ:  

Լուսանկարում՝ Գոռ Մինասյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter