HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Դանդաղ արտասահմանյան լուսանկարներ

Մի օր հասարակ ֆեյսբուքյան մի գրառում անսպասելիորեն վերածվեց լայնածավալ հանրային քննարկման: Գրառման հեղինակը՝ Արթուր Աթայանը առաջարկում էր վերհիշել դանդաղ արտասահմանյն բոլոր այն երգերը, որոնց հնչյունների ներքո 1990-ականների սերունդը պարում էր, տխրում և սիրահարվում:

«Դանդաղ արտասահմանյան նոստալգիայի երեկո էինք անում, որտեղ մի քանի ժամվա ընթացքում 500-ից ավելի մեկնաբանություններ հայտնվեցին. մի աղջիկ, մասնավորապես Եվան, առաջարկեց հավաքվել ու սաղով լացել էտ երգերի տակ, մենք՝ Նարեկ Սիմոնյանի հետ, որոշեցինք որ կարելի ա էտ միտքը վերածել ավելի գլոբալ տժժիկի, ու արդյունքում առաջին փառթին էնքան դարակազմիկ բնույթ կրեց, որ միանգամից հասունացավ երկրորդ փառթին անելու սուր պահանջը: Մասնակիցների բազմաթիվ բողոքների համաձայն էս անգամ որոշեցինք երգացանկի մեջ դանդաղ արտասահմանյանից բացի ներառել նաև ռուսական ժամանակակիցը:

Երկրորդ փառթիի բնույթը էլ ավելի դարակազմիկ էր, որովհետև էլ ավելի շատ մարդ հավաքվեց ու խրախճանքը ավելի մեծ մասշտաբներ կրեց»,- երեկույթից հետո մեզ հետ զրույցում ասաց Արթուրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter