HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն հրապարակեց խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակեց խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները:

Ընտրության իրավունք ունեցող 2 միլիոն 588 468 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 575 786-ը:

Խորհրդարան անցած քաղաքական չորս ուժերից Հայաստանի հանրապետական կուսակցությունը ստացել է 770 441 ձայն, «Ծառուկյան» դաշինքը՝ 428 836 ձայն, «Ելք» դաշինքը՝ 122 065 ձայն, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»՝ 103 048 ձայն:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը խոհրդարանում կունենա 58, «Ծառուկյան» դաշինքը 31,«Ելք» դաշինքը՝ 9, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»՝ 7 պատգամավոր:

Ազգային փոքրամասնությունները կունենան 4 ներկայացուցիչ, 3-ը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունում, 1-ը՝ «Ծառուկյան» դաշինքում: 


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter