HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԱԺ նիստին ներկա էր 10 պատգամավորը. նիստը կրկին հետաձվեց

ԱԺ նիստը կրկին չկայացավ։ Պատգամավորները ժամը 12։00-ին նախատեսված նիստին կրկին չէին ժամանել։ Ներկա-բացակայի արդյունքում պարզվեց, որ նիստին ներկա է 10 պատգամավոր։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զորաբյանը դահլիճում հայտարարեց, որ այս վիճակից կարելի է եզրակացնել, որ նիստին գալիս են այն պատգամավորները, ովքեր, նրա խոսքով, ապրում են իրենց հալալ աշխատավարձով։

«Հարգելի բարեկամներ, քանի որ մեր շարքերը գնալով նոսրանում են, ես ուզում եմ, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար այն պատգամավորներին, ովքեր, ափսոսանքով պետք է ասեմ, հաջորդ գումարման ազգային ժողովում չեն աշխատելու։ Մի մասը այստեղ է, մի մասը դահլիճում չէ, բայց ես ուզում եմ մենք ծափահարություններով մեր ընկերներին ողջունենք»,-ասաց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովը նաև ներողություն խնդրեց այն պատգամավորներից, որոնց նկատմամբ չարաշահել է իր՝ նիստը վարողի լիազորությոնները։

Ինչպես երեկ, այսօր էլ նիստը հետաձգվեց մինչ ժամը 15։00-ը՝ պատգամավորների ներկայությունը ապահովելու համար։

Հավելենք, որ ԱԺ ունի 131 պատգամավոր, ովքեր տարեկան 6,3 միլիոն դրամ աշխատավարձ են ստանում։

Հիշեցնենք, որ երեկ կրկին ԱԺ նիստը չկայացավ՝ պատգամավորների քվորում չապահովելու պատճառով։ Նիստին ներկա էր 16 պատգմավոր, բացակա՝ 114-ը, իսկ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter